• Գլխավոր
  • Աշխատակազմ
  • Մասնագիտություններ
  • Ուսանողի անկյուն
  • Տեսադարան
  • Գրադարան
  • Կամավորներ
  • Դիմորդ
  • Կամավորներ

    Սկսած 2006թ - ից Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջը համագործակցել է ԱՄՆ Խաղաղության Կորպուսի հետ: Քոլեջում մշտական գրաֆիկով աշխատել են երեք կամավորներ, սակայն մեզ հետ համգործակցել են նաև այն կամավորները, ովքեր հրավիրված են եղել ուրիշ կազմակերպությունների կողմից, քանի որ քոլեջում նրանք գտել են լավ ընդունելություն և աջակցություն ողջ անձնակազմի կողմից: Ապահով և դրական միջավայրի ստեղծումը հանդիսանում է այն կարևոր հիմնաքարը, որի վրա էլ կառուցվում են ամուր փոխհարաբերություններ և կայուն համագործակցություն: 2006թ մենք պատիվ ենք ունեցել քոլեջում ընդունելու Կոնստանս Սփիքին, շատերը նրան ճանաչում են Քաննի անունով, մի կամավոր ում նվիրվածությունն ու աշխատասիրությունը գերազանցեց մեր սպասելիքները: Հենց առաջին հանդիպման ժամանակ երբ նա այցելեց քոլեջ ցանկություն հայտնեց տեսնել գրադարանը և նրա մեջ հենց այդ պահին առաջացավ գրադարանը հիմնովին նորոգելու ու թարմացնելու գաղափարը, որը և իրականություն դարձավ: Հաջորդ ծրագիրը, որը նա իրականացրեց դա լեզվի լաբորատորիա և համակարգչային լսարան ստեղծելն էր, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան լսել ձայնագրություններ և օգտագործել ինտերնետի հնարավորությունները ուսանողների լեզվական հնարավորությունները բարելավելու նպատակով: 2007թ Սեպտեմբեր- լսարան լաբորատորիան Հոկտեմբեր ամիսներին համակարգչային պատրաստ էր: Հաջորդ ծրագիրը, որը իրագործվեց 2008թ, հնարավորություն տվեց քոլեջում ունենալ պրոյեկտոր, որը հանդիսացավ զարգացման հաջորդ փուլը:
    Հաջորդ կամավորը Էվելին Հելմինեն էր, որին քոլեջում ընդունել ենք 2011-2013թթ-ին: Նա web դիզայնի մասնագետ էր և մեծ ներդրում ունեցավ մասնագիտության ընդլայնելու և բարելավելու մեջ:
    Վարդենիսի«Բադեյան»պետական քոլեջի հասցեն
    Ք. Վարդենիս, Համբարձումյան 5
    Հեռ. 093- 34 -57 -27, Էլ փոստ:vsc@inbox.ru