• Գլխավոր
  • Աշխատակազմ
  • Մասնագիտություններ
  • Ուսանողի անկյուն
  • Տեսադարան
  • Գրադարան
  • Կամավորներ
  • Դիմորդ

  • Նորություններ

    Ապրիլի 17-ին Վարդենիսի «Բադեյան»պետական քոլեջի ուսանողները մասնակցեցին Գավառի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին: Մինչ խաղի մեկնարկը, քոլեջի ուսանողները և դասախոսները հյուրընկալվեցին ԳՊՀ ռեկտոր տիկին Ռուզաննա Հակոբյանի մոտ։ Հանդիպման ընթացքում ցուցադրվեց ԳՊՀ-ի մասին պատմող տեսաֆիլմ։ Ինտելեկտուալ մրցույթի ընթացքում ուսանողները ոգևորությամբ պատասխանեցին հնչած հարցերին և տեսահարցերին։ Քոլեջի պատվիրակները եղան ԳՊՀ գրադարանում, ընթերցասրահում, համակարգչային լսարանում և պատմագիտական թանգարանում: Համալսարանական օրվա ավարտին քոլեջի մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության և ջերմ ընդունելության համար։
    Վարդենիսի«Բադեյան»պետական քոլեջի հասցեն
    Ք. Վարդենիս, Համբարձումյան 5
    Հեռ. 093- 34 -57 -27, Էլ փոստ:vsc@inbox.ru