• Գլխավոր
  • Աշխատակազմ
  • Մասնագիտություններ
  • Ուսանողի անկյուն
  • Տեսադարան
  • Գրադարան
  • Կամավորներ
  • Դիմորդ

  • Նորություններ

    Ս.թ. Սեպտեմբերի 14-ին Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից տեղի ունեցավ Ռոբոտաշինության լաբորատորիայի բացումը: Լաբորատորիան հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով` եռաչափ տպիչ, մինի համակարգիչներ, թզուկ շաղափային հաստոց(փորագրող տպիչ), ինչպես նաև այլ բազմաթիվ սարքավորումներ: Բացմանը ներկա էին` բարեգործ Անուշավան Աբրահամյանը իր տիկնոջ հետ(որը քոլեջում իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանը, ինչպես նաև քոլեջի անձնակազմը: Քոլեջի ուսանողները և տարածաշրջանի երիտասարդները մեծ ոգևորությամբ սպասում են ռոբոտաշինության խմբակի բացմանը:
    Վարդենիսի«Բադեյան»պետական քոլեջի հասցեն
    Ք. Վարդենիս, Համբարձումյան 5
    Հեռ. 093- 34 -57 -27, Էլ փոստ:vsc@inbox.ru