• Գլխավոր
  • Աշխատակազմ
  • Մասնագիտություններ
  • Ուսանողի անկյուն
  • Տեսադարան
  • Գրադարան
  • Կամավորներ
  • Դիմորդ

  • Թարգմանություն և գործավարություն

    Գործավարի աշխատանքը համարվում է շատ կարևոր և բազմապրոֆիլ: Գործավարների գործունեության ոլորտները կարող են տարբեր լինել բայց պահանջվող հմտություններն ու կարողությունները պարտադիր են բոլորի համար: Գործավար բառը՝ անգլերենում "cleric" or "clergyman", ծագել է հունարեն «կլերիկոս» բառից, որը նշանակում է «կրթված մարդ»: Կախված գրասենյակի տեսակից`գործավարի աշխատանքը տարբեր է լինում: Օրինակ՝ բնական է, որ մարքեթինգային ընկերությունում աշխատող գործավարի աշխատանքային պարտականությունները կտարբերվեն հիվանդանոցում, տուրիստական գործակալությունում կամ հյուրանոցի ընդունարանում աշխատող գործավարի պարտականություններից: Գործավարները պարտավոր են կատարել գրասենյակի հետ կապված տարբեր աշխատանքներ: Օրինակ՝

    • պատասխանել հեռախոսազանգերի
    • դասավորել փաստաթղթերը
    • զբաղվել տվյալների մշակմամբ
      ստանալ և ուղարկել էլեկտրոնային նամակներ
      բաժանել հաղորդագրությունները
      թարգմանել և ուղարկել նամակներ և այլ փաստաթղթեր ըստ անհրաժեշտության
      կատարել տարբեր հանձնարարություններ
      տեսակավորել ստացվող փոստը և այլն:

    Գործավար աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ որոշ գրասենյակային կարողություններ, ինչպես օրինակ՝ տպել, հեռախոսին պատասխանել, գրավոր փաստաթղթեր կազմել և այլն: Մասնագիտացումը տեղի է ունենում աշխատանքի հետ զուգահեռ:

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ
    • Հաղորդակցություն.
    Գրասենյակում գործավարները պետք է ընդունեն զանգեր կամ այլ տեղեկություն, որոնք պետք է հասցնեն հասցեատերերին:
    Գրասենյակում նրանք շփվում են շատ մարդկանց հետ, ուստի պետք է կարողանան խոսել պարզ, ունենան մարդկանց հետ խոսելու և հաղորդակցվելու լավ որակներ:
    • Համակարգչային հմտություններ.
    Գործավարները պետք է աշխատեն համակարգչով՝ կազմեն փաստաթղթեր, աղյուսակներ, տվյալներ մշակեն և աշխատեն տարբեր ծրագրերով:
    • Հաճախորդների սպասարկում.
    Գործավարները երբեմն պետք է կարողանան ճիշտ ձևով խոսել այն մարդկանց հետ, ովքեր չեն աշխատում տվյալ կազմակերպությունում՝ ներառյալ պոտենցյալ հաճախորդները:
    • ՈՒշադրություն մանրուքներին.
    Գործավարները չպետք է սխալներ թույլ տան՝ նամակներ կամ փաստաթղթեր գրելիս և կազմելիս:
    • Կազմակերպչական կարողություններ.
    Գրասենյակային գործավարները կարող են միաժամանակ տարբեր գործեր ունենալ և շատ կարևոր է դրանք կազմակերպված ու ժամանակին անելը:

    Վարդենիսի«Բադեյան»պետական քոլեջի հասցեն
    Ք. Վարդենիս, Համբարձումյան 5
    Հեռ. 093- 34 -57 -27, Էլ փոստ:vsc@inbox.ru