|
Վարդենիսի «Բադեյան»պետական քոլեջում շուրջ 9 տարի է ինչ գործում է «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում խումբը»
որտեղ ամեն տարի սովորում են 18-20 ուսանողներ:Սովորողները 18-ից բարձր տարիքի են: Խմբում սովորում են և կանայք և աղջիկներ և տղաներ:Ուսման տևողությունը 1 տարի է`Սեպտեմբերից մինչև Հունիս:
Դսաժամերի տևողությունը օրական 6-8ժամ է: Տարվա ընթացքում ուսանողները գեղեցկության սրահներում անցնում են պրակտիկաներ`3-4 շաբաթ տևողությամբ, տարվա վերջում հանձնում են մեկ պետական քննություն և ստանում պետական դիպլոմ:
Ուսումնառության ընթացքում սովորողներն անցնում են` ընդհանուր հումանիտար առանցքային հմտություններ,ընդհանուր մասնագիտական և հատուկ
- Սանիտարիա և հիգենիա
- Մազերի խնամք և նախապատրաստում
- Կտրվածքների, և սանրվածքների մոդելավորում
- Կանանց մազերի կտրում
- Տղամարդկանց մազերի կտրում
- Պարզ և բարդ սանրվածքներ
- Մազերի ներկում
- Մազերի հարդարում
Դասարանը կահավորված է,լուսավոր,հարմարավետ, սովորելու համար կան բոլոր պայմանները:
Ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվում են բաց դասեր փոխադարձ դասալսումներ,միջոցառումներ:
Ուսուցման ողջ գործընթացը անցկացվում է բարձր մակարդակով:Կազմակերպված միջոցառումներին,բաց դասերին,դասալսումներին ներկա են գտնվում
տնօրինության անդամներ,ուսուցիչներ,վարպետներ հյուրեր:
|
|