• Գլխավոր
  • Աշխատակազմ
  • Մասնագիտություններ
  • Ուսանողի անկյուն
  • Տեսադարան
  • Գրադարան
  • Կամավորներ
  • Դիմորդ
  • Հաշվողական տեխնիկայի
    ծրագրային ապահովում


    Արդի ժամանակահատվածում տեղեկատվական տեխնոլոգիաների դերն հասարակական գործունեության բոլոր ոլորտներում անփոխարինելի է: Կրթության ոլորտը ևս անմասն չէ գլոբալիզացիայի, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունից, քանզի վերջիններս անհրաժեշտ հենք են ծառայում կրթությունն առավել արդյունավետ, ճիշտ և գրագետ կազմակերպելու համար: Տեղեկատվության որոնման և տիրապետման գործում անգնահատելի է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների իմացությունը և դրանց կիրառումը առօրյա աշխատանքում: Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում կազմակերպվում է ՏՏ ոլորտին առնչվող հետևյալ մասնագիտական կրթությունները`«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Համակարգիչների շահագործում»: «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունը ուսումնասիրելիս ուսանողները կտիրապետեն հետևյալ մասնագիտական առարկաներին `

    • Օպերացիոն համակարգեր
    • Գործավար փաստաթղթերի մշակման և ներկայացման տեխնոլոգիաներ
    • Էլեկտրոնային աղյուսակներ
    • Էհմ - ի ճարտարապետություն
    • Ծրագրավորման հիմունքներ
    • WEB ծրագրավորման հիմունքներ

    • Կետային և վեկտորային գրաֆիկայի հիմունքներ
    «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ ավարտած ուսանողը կստանա տեխնիկ-ծրագրավորող որակավորումը և կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները`

    Մշակողներ և վերլուծողներ`համակարգչային համակարգերի
    Ծրագրավորողներ
    Տեխնիկներ` հեռահաղորդակցության
    Տեխնիկներ և օպերատորներ` Էհմ - ների սպասարկման
    Գործավարներ


    Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջը ունի բոլոր անհրաժեշտ պայմանները Մասնագիտությունը լիարժեք կազմակերպելու համար:

    Վարդենիսի«Բադեյան»պետական քոլեջի հասցեն
    Ք. Վարդենիս, Համբարձումյան 5
    Հեռ. 093- 34 -57 -27, Էլ փոստ:vsc@inbox.ru