• Գլխավոր
  • Աշխատակազմ
  • Մասնագիտություններ
  • Ուսանողի անկյուն
  • Տեսադարան
  • Գրադարան
  • Կամավորներ
  • Դիմորդ
  • Բաց դասեր

    Դեկտեմբերի 8-ին դասախոս Գ. Ֆանյանը«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների հետ անցկացրեց ցուցադրական բաց դաս՝ «Մարդը և համակարգիչը»թեմայով, դասը հագեցած էր հարցման, բանավեճի, վերլուծական տարրերով: Դասի նյութը հաղորդվեց, կշռադատվեց և ամրապնդվեց թեմատիկ սլայդներով, իսկ ամփոփումն ու գնահատումը՝ սլայդ-թեստի միջոցով:
    Հոկտեմբերի 14-ին քոլեջի գրադարանում անցկացվեց գրքի քննարկում :
    Մայիսի 27-ին «Յուղի, պանրի, կաթի արտադրության տեխնոլոգիա» խմբում դասախոսներ Ս. Արզոյանը և Տ. Բադեյանը անցկացրին բաց դաս` «Կաթի հատկությունները»թեմայով: Դասի ընթացքում ուսանողները ներկայացրին կաթի հատկությունները, ցուցադրեցին սլայդներ, կային նաև նրանց կողմից պատրաստված պաստառներ:
    Մայիսի 26-ին «Բանկային գործ» խմբում «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում դասախոս Ս. Աղաջանյանը անցկացրեց բաց դաս` «Խառնվածք և բնավորություն» թեմայով: Դասի ընթացքում ուսանողները ներկայացրին խառնվածք և բնավորություն հասկացությունները, խառնվածքի տիպերը, դերային խաղի միջոցով ցույց տվեցին, թե տարբեր խառնվածքի տեր մարդիկ ինչպես են իրենց դրսևորում նույն իրադրությունում:
    Մայիսի 21-ին Վարդենիսի «Բադեյան»պետական քոլեջի դասախոս Ա.Մկրտչյանը «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում «Համակարգիչների շահագործում» 1-ին և «Հասարակական սնունդ» մասնագիտական խմբերի ուսանողների հետ անցկացրեց բաց դաս` «Արշակունիներ» թեմայով :
    Մայիսի 20-ին «Բանկային գործ» խմբում «Հոգեբանություն» առարկայից անցկացվեց բաց դաս՝ «Սթրես և ֆրուստրացիա» թեմայով, դասը վարում էր դասախոս Դ. Մարտիրոսյանը: Դասի ընթացքում ցուցադրվեց սթրեսային իրավիճակներ ներկայացնող տեսանյութեր:
    Քոլեջի գրադարանում տեղի ունեցավ գրքի քննարկում` նվիրված Նար-Դոսի 148 ամյակին:
    «21-րդ դարում կա' անկեղծ ընկերություն» թեմայով տեղի ունեցավ բանավեճ` «Բանկային գործ» և «Համակարգիչների շահագործում» մասնագիտությունների 1-ին կուրսի ուսանողների միջև.
    Դեկտեմբերի 9-ին Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի դասախոս Ռ. Խաչատրյանը «Էկոլոգիայի հիմունքներ» առարկայի շրջանակներում «Թարգմանություն և գործավարություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների հետ անցկացրեց «Մարդու ազդեցությունը բնության վրա» թեմայով բաց դաս :
    Դեկտեմբերի 8-ին «Բանկային գործ» խմբում դասախոս Ք. Խաչատրյանը անցկացրեց բաց դաս ֆիզիկա առարկայից՝ «Բնության ուժերը» թեմայով:
    Բաց դաս աշխարհագրություն առարկայից՝ «Բանկային գործ» խմբում.
    «Թարգմանություն և գործավարություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների հետ անցկացվեց ամփոփիչ բաց դաս : Դասը վարում էր հայոց լեզվի դասախոս Հասմիկ Հովհաննիսյանը: Ամփոփիչ դասի ընթացքում ուսանողները կարողացան ներկայացնել մեկ կիսամյակի ընթացքում իրենց յուրացրած գիտելիքները: Լեզվի հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն բաժինները ամփոփելուց զատ ուսանողները փորձեցին գտնել կապը հայոց լեզվի, գրականության ու մաթեմատիկայի հետ: Ներկա էին տնօրեն Ա. Կարապետյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Մ. Շահինյանը, ղեկավարի օգնական Դ. Մարտիրոսյանը, դասախոսներ, աշխատակիցներ:
    Մայիսի 19-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության վարպետ Մարինե Սարգսյանը կազմակերպել էր ամփոփիչ բաց դաս, որի ընթացքում ուսանողները ստացան տարբեր սանրվածքներ: Սլայդերի միջոցով ներկաները կարողացան տեսնել մեկ ուսումնական տարվա ընթացքում ուսանողների կողմից արված աշխատանքներ: Դասին ներկա էին տնօրեն Ա. Կարապետյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Մ. Շահինյանը, ղեկավարի օգնական Դ. Մարտիրոսյանը, դասախոսներ, աշխատակիցներ:
    Մայիսի 26-ին «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների հետ վարպետ Անուշ Ղազարյանը անցկացրեց բաց դաս՝ ամփոփելով «Վեկտորային գրաֆիկայի»մուդուլը: Ամփոփիչ բաց դասի ընթացքում ուսանողները ներկայացրին , թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ: Բաց դասին ներկա էին տնօրեն Ա. Կարապետյանը, դասախոսներ, աշխատակիցներ:
    Մայիսի 17-ին կենսաբանության դասախոս Անժելա Մուրադյանը «Թարգմանություն և գործավարություն» մասնագիտական խմբի 1-ին կուրսի ուսանողների հետ անցկացրեց բաց դաս՝ «Գենետիկայի հիմնական հասկացությունները» թեմայով: Դասի ընթացքում աշակերտները հանգամանորեն ներկայացրին Մենդելի 1-ին, 2-րդ և 3-րդ օրենքները, լուծեցին խնդիրներ: Դասը հագեցած էր թեմատիկ սլայդերով, տեսանյութով: Բաց դասին ներկա էին դասախոսներ, աշխատակիցներ:
    Մայիսի 14-ին Վարդենիսի «Բադեյան»պետական քոլեջի դասախոս Անժելա Մկրտչյանը` «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների հետ անցկացրեց «Բարոյագիտություն» թեմայով բաց դաս : Դասի ընթքացքում ներկայացվեց անձի բարոյական աշխահում ներառված հատկանիշներ՝ բարություն, ճշմարտություն, գեղեցիկի հանդեպ ձգտում, պարտքի զգացում, պատասխանատվություն, խիղճ, արդարություն, ազատություն, ընկերություն: Աշակերտները հաջորդաբար ներկայացրին թվարկված հատկանիշները և թեմային վերաբերող ասույթներով ամբողաջացրին բաց դասը: Դասին ներկա էին տնօրեն Ա. Կարապետյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Մ. Շահինյանը, դասախոսներ, աշխատակիցներ:
    Զատիկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված` ապրիլի 19-ին Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի «Թարգմանություն և գործավարություն» 1-ին կուրսի և «Համակարգիչների շահագործում»2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ դասախոս Հասմիկ Խլոյանը կազմակերպել էր բաց դաս: Ուսանողները նախ ներկայացրին տոնի խորհուրդը, այնուհետև դասի 2-րդ հատվածում հարցադրումների միջոցով փորձեցին պարզել, թե ներկաներից ով որքանով է տեղյակ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի մասին: Հարցերին ակտիվ պատասխանողները ստացան տոնի խորհրդանիշ համարվող կարմիր հավկիթներ: Բաց դասին նեկա էին տնօրեն պարոն Ա. Կարապետյանը և քոլեջի աշխատակիցներ:
    Վարդենիսի«Բադեյան»պետական քոլեջի հասցեն
    Ք. Վարդենիս, Համբարձումյան 5
    Հեռ. 093- 34 -57 -27, Էլ փոստ:vsc@inbox.ru