• Գլխավոր
  • Աշխատակազմ
  • Մասնագիտություններ
  • Ուսանողի անկյուն
  • Տեսադարան
  • Գրադարան
  • Կամավորներ
  • Դիմորդ


  •  Մասնագիտություններ


          Աշխատակազմ


       Ուսանողի անկյուն


              Տեսադարան


            Կամավորներ

            Գրադարան


                Դիմորդ



























    Մեր քոլեջի պատմությունը

    Վարդենիսի պետական քոլեջը (Վարդենիսի պոլիտեխնիկական տեխնիկում) հիմնադրվել է 1989թ.: Նախնական շրջանում քոլեջը գործել է Վարդենիսի թիվ 2 դպրոցի մեկ մասնաշենքում: 1997թվականից առ այսօր քոլեջի տնօրենն է Արամ Բորիկի Կարապետյանը: 2000թ. պոլիտեխնիկական տեխնիկումը վերանվանվել է «Վարդենիսի պետական քոլեջ»: 2002 թվականին վերակազմավորման արդյունքում քոլեջին է հատկացվել նախկին ուսումնարանի շենքը: Մինչև 2004թ. քոլեջը մասնագետներ էր պատրաստում միջին մասնագիտական կրթական ծրագրով, իսկ 2004թ-ից` նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ներկայումս քոլեջում միջին մասնագիտական ծրագրով պատրաստվում են մասնագետներ` «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Թարգմանություն և գործավարություն» մասնագիտությունների գծով: Նախնական մասնագիտական ծրագրով պատրաստվում են մասնագետներ՝ «2311 հասարակական սնունդ», «1207 եռակցման աշխատանքների տեխնոլոգիա », «2203 համակարգիչների շահագործում», «2809 կարիարտադրության տեխնոլոգիա», «2304 վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում»,«3112 գյուղացիական /ֆերմերային/ տնտեսության կազմակերպում» մասնագիտությունների գծով: Իր գործունեության ընթացքում Վարդենիսի պետական քոլեջը պատրաստել է մոտ 1650 շրջանավարտ միջին մասնագիտական և մոտ 400 մասնագետ՝ նախնական մասնագիտական կրթական ծրագրերով: 2007-2011թթ. «Անուշավան Աբրահամյան » կրթական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում հիմնանորոգվել է քոլեջի նոր շենքի տանիքը, գործարկվել է ջեռուցման համակարգը, վերանորոգվել և համապատասխան մասնագիտական գույքով համալրվել են «2311հասարակական սնունդ», «2809կարի արտադրության տեխնոլոգիա», «1207եռակցման աշխատանքների տեխնոլոգիա »,«2304վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտությունների արտադրական ուսուցման կաբինետները: Քոլեջում ձևավորվել և գործում են նաև երեսուն համակարգիչներով համալրված երեք լսարան- լաբորատորիաներ` համապատասխան տեխնիկական հնարավորություններով և ինտերնետ կապով: Ստացված դրամաշնորհի միջոցներով թարամացվել և մասնագիտական ու գեղարվեստական գրականությամբ հարստացվել է գրադարանը: 2013թ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ծնունդով» Վարդենիսցի բարերար Գագիկ Բադեյանի անձնական միջոցներով հիմնովին վերանորոգվել են քոլեջի 1-ին և 2-րդ հարկերը, բարեկարգվել է բակային հատվածը /նախատեսվում է վերանորոգել և անհրաժեշտ մասնագիտական գույքով կահավորել քոլեջի շենքի մյուս հատվածները ևս/: 2013 թվականին ՀՀԿԳ նախարարի սեպտեմբերի 25-ի հրամանով, հաշվի առնելով կատարված ներդրումները և հետագա իրականացվելիք ծրագրերը, «Վարդենիսի պետական քոլեջը»վերանվանվել է «Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ»: Յուրաքանչյուր տարի փորձ է արվում լիցենզավորել և ներդնել այնպիսի մասնագիտություններ, որոնք պետք է համապատասխանեն մարզի աշխատաշուկայի պահանջներին:






    ԱՐԱՄ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


    ՎԱՐԴԵՆԻՍԻ «ԲԱԴԵՅԱՆ»
    ՊԵՏԱԿԱՆ
    ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ


    Արամ Բորիկի Կարապետյանը ծնվել է Գեղարքունիքի մարզ Վարդենիս քաղաքում: Սովորել և գերազանցությամբ ավարտել է Վարդենիսի թիվ 2 միջն. դպրոցը ստանալով ոսկե մեդալ: 1981թ. ընդունվել և 1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1987-1997 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ, կոմերիտական կազմակերպության քարտուղար, շրջխորհրդի գործկոմի կազմբաժնի հրահանգիչ, Վարդենիսի ժողկրթբաժնի վարիչի տեղակալ: 1997թ.-ից առ այսօր զբաղեցնում է Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի պաշտոնը:
    ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    Կարևոր հղումներ`

    ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    http://www.edu.am/
    ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
    http://www.aniedu.am/
    ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏ.
    http://www.ktak.am/
    "ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ" ԾԻԳ
    http://www.cfep.am/
    ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
    http://www.atc.am/
    Վարդենիսի«Բադեյան»պետական քոլեջի հասցեն
    Ք. Վարդենիս, Համբարձումյան 5
    Հեռ. 093- 34 -57 -27, Էլ փոստ:vsc@inbox.ru