• Գլխավոր
  • Աշխատակազմ
  • Մասնագիտություններ
  • Ուսանողի անկյուն
  • Տեսադարան
  • Գրադարան
  • Կամավորներ
  • Դիմորդ
  • Միջոցառումներ

    Մայիսի 18-ին «Բանկային գործ» խմբում դասախոս Ս. Կարապետյանը կազմակերպել էր միջոցառում` «Սիրո յուրահատուկ դրևսորումները Պարույր Սևակի քնարերգության մեջ» թեմայով: Ուսանողները ներկայացրին Պ. Սևակի «Երիտասարդ սիրտ», «Նույն հասցեով», «Նույն ճամփով», «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» ժողովածուները , «Երգ երգոց», «Ուշացած սեր», «Նահանջ երգով» պոեմները, եղան նաև պարային համարներ:
    Մայիսի 16-ին Վարդենիսի«Բադեյան» պետական քոլեջի «Թարգմանություն և գործավարություն»և «Համակարգիչների շահագործում» մասնագիտությունների 1-ին կուրսի ուսանողների հետ դասախոս Ա. Երանոսյանը կազմակերպել էր բաց դաս-միջոցառում` «Տերյանի սիրո երգերը» թեմայով:
    Ապրիլի 21-ին Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում` «Հիշենք, որ աշխարհը չմոռանա» խորագրով:
    «Սերը կորու՞ստ, թե՞ մի գանձ է» խորագրով ապրիլի 10-ին Վարդենիսի«Բադեյան»պետական քոլեջում տեղի ունեցավ միջոցառում-ցերեկույթ : Քոլեջի ուսանողները կազմակերպիչ Գոհար Ղասաբյանի ղեկավարությամբ ներկայացրին բանաստեղծություններ թե՛ հայ դասականների (Հ. Սահյան,.Պ. Սևակ, Վ. Տերյան, ), թե՛ ժամանակակից հեղինակ Գոռ Հարութունյանի, սփյուռքահայ, ինչպես նաև արտասհամանյան հեղնակների ստեղծագործություններից: Միջոցառմանը ներկա էին տնօրեն Ա. Կարապետյանը, ղեկավարի օգնական Դ. Մարտիրոսյանը, այդ պահին քոլեջում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական տեսչության ներկայացուցիչներ Գ. Արզումանյանը, Ա. Մելիքյանը, քոլեջի աշխատակիցներ: Թեման սերն էր, և միջոցառման մասնակիցներն իրենց ասմունքով կարողացան ջերմ մթնոլորտ ստեղծել, իսկ ավարտին Գոհար Ղասաբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` ասմունքելով Ս. Կապուտիկյանի «Դու հեռացար» բանաստեղծությունը:
    Դեկտեմբերի 25-ին Վարդենիսի «Բադեյան»պետական քոլեջում տեղի ունեցավ ուսումնական միջոցառում կապված Սուրբ Ծննդյան տոնի հետ, որը կազմակերպվել էր «Թարգմանություն և գործավարություն» խմբի 3-րդ կուրսի ուսանողների և դասղեկ` Ա. Մկրտչյանի ջանքերով: Իրենց մասնակցությունն էին բերել նաև քոլեջի մի շարք այլ դասախոսներ` պարային համարները բեմադրվել էին Ն. Մկրտչյանի կողմից, տեխնիկական մասի և սլայդների պատրաստումը արվեց Մ. Հակոբյանի օգնությամբ և որոշ դեկորացիաների պատրաստման հարցում օգնեց Լ. Երանոսյանը «Կարի արտադրություն» բաժնի ուսանողների հետ: Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց լեզվակիր ժողովրդի մշակույթին:
    Վարդենիսի«Բադեյան»պետական քոլեջի հասցեն
    Ք. Վարդենիս, Համբարձումյան 5
    Հեռ. 093- 34 -57 -27, Էլ փոստ:vsc@inbox.ru